00:00:00

Մակրոնը մտադիր է առաջիկայում Պուտինի հետ նոր բանակցություններ վարել

02:29, 08 հունվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մոտ ժամանակներս կրկին հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ մամուլի ասուլիսում՝ կապված Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության մեկնարկի հետ: «Ֆրանսիան շարունակում է կարծիքների փոխանակումը Ռուսաստանի հետ։ Վերջին շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ես արդեն երկու բավական երկարատեւ հեռուստախորհրդաժողով եմ ունեցել եւ առաջիկա օրերին նոր բանակցություններ են սպասվում», - նշել է Ֆրանսիայի նախագահը։ «Ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է երկխոսություն վարի Ռուսաստանի հետ։ Բայց երկխոսություն վարելը չի նշանակում զիջումների գնալ։ Առաջին հերթին երկխոսությունը թույլ է տալիս դիտարկել այն, ինչը տարաձայնությունների առարկա է հանդիսանում։ Մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ, որն իր աշխարհագրության եւ պատմության շնորհիվ հանդիսանում է այդ անվտանգության եվրոպական ճարտարապետության անբաժանելի մասը, որը մենք պետք է կառուցենք», - հայտարարել Է նախագահը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԵՄ բոլոր երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների տարբեր պատմություն ունեն, ինչի կապակցությամբ Փարիզը մտադիր է Մոսկվայի հետ երկխոսություն կառուցել եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգմամբ: Նա տեղեկացրեց, որ շատ ժամանակ է հատկացրել ԵՄ առաջնորդների հետ երկկողմ բանակցություններին, «որպեսզի հասկանա նրանց պատմությունն ու մտահոգության գործոնները, որպեսզի հաշվի առնի նրանց դիրքորոշումները եվրոպական անվտանգության ընդհանուր համակարգի ստեղծման ժամանակ»: Նրա խոսքով՝ այդ բանակցությունները ներառել են Եվրոպայում ռազմական անվտանգության եւ սպառազինությունների վերահսկողության հարցերի ամբողջ համալիրը, «այդ թվում՝ միջին հեռահարության հրթիռներն ու միջուկային զինանոցները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր