00:00:00

Ղազախստանից փախած բանկիրն իրեն հռչակել է «ցույցերի առաջնորդ»

19:48, 07 հունվար 2022 Աշխարհ

Ղազախական «Թուրան Ալեմ» բանկի նախկին նախագահ Մուխտար Աբլյազովն իրեն անվանել է ընդդիմության և բողոքի շարժման առաջնորդ: Այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանկիրը: Նա ընդգծել է, որ ցուցարարներն Ալմաթիում ամեն օր հարցնում են իրեն, թե ինչպես գործեն: Բանկիրը հայտարարել է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի «ժամանակավոր կառավարությունը»: Աբլյազովի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում: Նրան մեղադրել են խարդախության, փաստաթղթերի կեղծման, լիազորությունների չարաշահման մեջ: 2013 թվականին Աբլյազովը ձերբակալվել է Ֆրանսիայի տարածքում: Նրա արտահանձնմանը միաժամանակ հասել են Ուկրաինան և Ռուսաստանը: Առաջնությունը տրվել է ՌԴ-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր