Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարությանը, որը նշել էր, թե ԱՄՆ-ը հարց ունի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը Ղազախստան է հրավիրվել օրինական հիմքերով։

«Փսակի. «ԱՄՆ-ը հարցեր ունի Ղազախստանի հարցապնդման օրինականության հետ կապված՝ երկրում ՀԱՊԿ ուժեր հրավիրելու վերաբերյալ»։

Բոլորը վարժվել են այն բանին, որ Վաշինգտոնի որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ չէ, որ հասկանում են՝ դա ներկայացնելով որպես ամերիկյան դիրքորոշում»,- գրել է Մարիա Զախարովան իր Telegram-ում։