00:00:00

Անկարան հետևում է Ղազախստանում իրադարձություններին. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

01:15, 07 հունվար 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ղազախստանում լարվածությունը կնվազի, նրա խոսքով, Անկարան ուշադրությամբ հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստիի»-ն` վկայակոչելով «Անադոլու»-ն: «Նախագահ Էրդողանը Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Անկարան ուշադիր հետեւում է Ղազախստանի իրադարձություններին եւ համերաշխ է Ղազախստանի հետ։ Տոկաեւի հետ զրույցում Էրդողանը հույս է հայտնել, որ Ղազախստանում հնարավորինս շուտ նոր կառավարություն կձեւավորվի եւ որ երկրում լարվածությունը հնարավորինս արագ կնվազի»,- հայտնում է գործակալությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր