00:00:00

Զոհված հերոսների հարազատները Սուրբ Ծնունդն անց են կացրել Եռաբլուրում (տեսանյութ)

23:57, 06 հունվար 2022 Տեսանյութեր

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Ինչպես դեկտեմբերիի 31-ին, այսօր ևս քաղաքացիների մուտքը Եռաբլուր չէր դադարում: 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները և հարազատները եկել էին Եռաբյուր՝ Սուրբ ծննդյան օրն իրենց զավակների հետ անցկացնելու, իրենց հետ բերել էին որդիների սիրելի քաղցրավենիքները և հյութերը: Շատ էին նաև քաղաքացիները, որոնք պարզապես եկել էին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զինվորների հիշատակին: 44-օրյա պատերազմի հերոս ժորա Սահակյանի մայրը պատմում է, որ որդին շատ էր սիրում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները. «Սա երկրորդ Սուրբ Ծնունդն է առանց իրեն, տոները մեզ համար սովորական օրեր են դարձել: Տղաս սիրում էր Սուրբ Ծնունդը, Նոր տարին ավելի շատ էր սիրում: Մեր Նոր տարին Եռաբլուրում է անցել, ո՛չ Զատիկ, ո՛չ Նոր տարի չենք նշել»,-ասաց մայրը: Հերոս էդիկ Կիրակոսյանի հորաքույրն էլ արցունքն աչքերին պատմում է, որ արդեն երկրորդ Սուրբ ծնունդն է, որ անց են կացնում առանց իրենց հարազատի. «Շատ կենսուրախ պարզ տղա էր, շատ էր սիրում հատկապես քրիստոնեական տոները» ,-ասաց հորաքույրը: Եռաբլուրում էր նաև արցախյան առաջին պատերազմի մասնակից, Կարիճ ջոկատի հրամանատարը։ Ըստ նրա՝ պատերազմը դեռ չի ավարտվել, Հայաստանը դեռևս պատերազմական վիճակում . «Լավ բան չեմ տեսնում: Պատերազմը չի վերջացել, մենք պատերազմական վիճակի մեջ ենք, ամեն օր վիրավոր ու զոհ ենք տալիս, պատերազմը շարունակվում է»,-ասաց հրամանատարը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=uogKS5LPa5g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր