00:00:00

Ղրղզստանը սկսել է քաղաքացիների տարհանումը Ղազախստանից

19:03, 06 հունվար 2022 Աշխարհ

Ղրղզստանի իշխանությունները սկսել են տարհանել Ղազախստանում գտնվող համաքաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն, գրել է 1lurer.am-ը: Նախարարության տվյալներով՝ ներկայում գործում են երկու պետությունների սահմանին տեղակայված անցակետերը, և անհրաժեշտության դեպքում հայրենիք վերադառնալ ցանկացող Ղրղզստանի քաղաքացիները կարող են ազատ հատել սահմանը։ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել Ղազախստանում իր հայրենակիցներին «պահպանել տվյալ երկրի օրենքներն ու կանոնները, չհրահրել, չմասնակցել որևէ կոնֆլիկտի, չգնալ հասարակական վայրեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր