00:00:00

Ղազախստանի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել

16:59, 06 հունվար 2022 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, գրում է РИА Новости-ն։ Մասնավորապես, կձևավորվի հատուկ քննչական խումբ՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու, իրավիճակը ապակայունացնող և հասարակական կարգը խախտող բոլոր մեղավորներին բացահայտելու և քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Բացի այդ, իշխանությունը հանձնաժողով կկազմի՝ գնահատելու անկարգությունների պատճառած վնասը։ Զինված ուժերին, Ազգային անվտանգության կոմիտեին, ՆԳՆ-ին, Ազգային գվարդիայի և ուժային այլ կառույցների հանձնարարվել է բարձրացնել մարտական ​​պատրաստությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր