00:00:00

Մեկ օրում բացահայտվել է գողության 26 դեպք

21:59, 02 մարտ 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 2-ական դեպք։ Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, յուրացման 2, անձի առևանգման, շորթման, դրամանենգության, որսագողության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 12 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր