00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինը դանակահարել է, իսկ կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին

02:41, 05 հունվար 2022 Տեսանյութեր

Հունվարի 2-ին նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում երկու ահազանգ ստացվեց։ Ժամը 3-ի սահմաններում Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել և հայտնել, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից էր. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Սկզբում` Այնթապ գյուղ, ապա հիվանդանոց մեկնած իրավապահները պարզեցին ոչ միայն դեպքին վերաբերող մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը տուժողի ծանոթները, որ Ոսկեհատ գյուղում բնակվող ամուսիններ էին, ժամը 3-ի սահմաններում նրա տուն էին գնացել։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին։ Վեճի ընթացքում ծանոթ տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին։ Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել կատարածը։ Նրանք նաև ներկայացրել են հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=3HyMq0K0Ais

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր