00:00:00

Տեղի ունեցավ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը

01:08, 05 հունվար 2022 Տեսանյութեր

Այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը ներկա էին հարազատներ, հասարակական- քաղաքական գործիչներ: Հայրապետովի  Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։ Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։ Գեներալ-մայոր Գրիգոր Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին։  Աշխատանքային գործունեությունը 1985-1987 թթ. ծառայությունը՝ ԽՍՀՄ զինված ուժերում 1990-1992 թթ. Երևանի Ներքին գործերի վարչության միլիցիոներ 1992-1998 թթ ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ նախագահի և  բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության ծառայության խմբի հրամանատար, թիկնապահների ծառայության բաժնի թիկնապահ 1997 թ. ավարտել է ՀՀ Ներքին գործերի ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը 1998-2003 թթ. ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ 2003-2004 թթ ՀՀ ԱԱԾ ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ  2004-2018 թթ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ-բաժնի պետ 2009 թ. ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ուսումնական ակադեմիան 2018-2019 թթ Պետական պահպանության ծառայության պետ Գ. Հայրապետովը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ  Գ. Հայրապետովը զգալի ավանդ ունի ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման հայրենանվեր գործում։ Արհեստավարժ, բարձր մակարդակով իրականացրել և ապահովել է Հայաստանի Հանրապետության 3 նահագահների և ներկայիս վարչապետի անվտանգությունը։  Պահանջկոտ է եղել իր և ենթակաների նկատմամբ, մշտապես աշխապտել է մասնագիտական գիտելիքների հարստացման ուղղությամբ։ Իր կազմակերպչական ունակություններով կարողանում էր հստակ խնդիրներ դնել ենթակաների առջև և հետևողականորն հասնել դրանց անթերի կատարմանը։  Գ. Հայրապետովը ծառայության ընթացքում ունեցած դրական ձեռքերումների համար բազմիցս խրախուսվել է, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին պարգևատրվերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2010 թ.՝ «ՀՀ Անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, իսկ 2018 թ. նրան շնորհվել է «ՀՀ Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։  Գ. Հայրապետովը բնավորությամբ ազնիվ էր, համեստ և սկզբունքային։ Ընկալում էր ենթականերին հուզող հարցերը և հնարավորության սահմաններում օգնում նրանց։ Աշխատում էր հաշվի չառնել անձնական ժամանակը։ Վայելում էր կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Իր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում ծառայակիցներին։  2019 թ. նրան շնորհվել է «Գեներալ մայոր» բարձրագույն սպայական կոչում: https://www.youtube.com/watch?v=WQYXLeksjEY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր