00:00:00

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը

20:41, 04 հունվար 2022 Աշխարհ

 Վրաստանում վերջին օրվա ընթացքում մահացել Է 67 մարդ, ընդամենը համավարակի սկզբից ի վեր COVID-19-ի զոհերի թիվը հասել Է 14 հազար 9-ի: Այդ մասին հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 942 հազար 173 դեպք (+3590՝ մեկ օրվա ընթացքում):
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 1955 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 904 հազար 903: Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1569 նոր դեպք: Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 39 հազար 315 թեստ. 26 հազար 302-ը՝ հակագենի եւ 13 հազար 13-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունվարի 4-ի տվյալներով, կազմում Է 9,13 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 5,67 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 6,26 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: COVID-19-ի նոր օմիկրոն շտամը երկրում գրանցվել Է 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր