00:00:00

Իրաքի ՀՕՊ համակարգերը պայթանյութով երկու անօդաչու են խոցել ամերիկացի զինծառայողների ռազմակայանի մոտ

18:54, 04 հունվար 2022 Աշխարհ

 Իրաքի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը հունվարի 4-ին պայթանյութով երկու անօդաչու են խոցել Այն ալ Ասադ ռրազմակայանի մերձակայքում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Մեկ օր առաջ կանխվել Է Բաղդադի օդանավակայանում «Վիկտորիա» ռազմական ճամբարի գրոհի համանման փորձը, որտեղ ավելի վաղ բանակված Էին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինծառայողները: Անօդաչուների հարձակման փորձերն ըստ ժամանակի համընկել են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր մասի) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի (1957 – 2020) եւ իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի (1954 – 2020 ) մահվան տարելիցի հետ: 2019 թվականի հունվարի 3-ին նրանք ենթարկվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գրոհին Բաղդադի օդանավակայանի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր