00:00:00

ԱՄՆ-ում դատարանն արգելել է Պենտագոնին պատժել պատվաստվելուց հրաժարվող զինվորականներին

18:37, 04 հունվար 2022 Աշխարհ

Դաշնային դատարանը երկուշաբթի արգելել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատժել ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի զինծառայողների խմբին եւ այլ զինծառայողների, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կրոնական նկատառումներից ելնելով, տեղեկացնում է NBC News-ը։ ԱՄՆ օկրուգային դատավոր Ռիդ Օ'Քոնորն ի պատասխան հատուկ նշանակության ուժերի 35 զինծառայողի անունից ներկայացված հայցի՝ նախնական դատական արգելք է սահմանել, որն արգելում է ՌԾՈւ-ին եւ պաշտպանության նախարարությանը ի կատար ածել պատիժը։ «ՌԾՈւ զինծառայողները այս գործում փորձում են  պաշտպանել այն ազատությունները, հանուն որոնց պաշտպանության նրանք այդքան շատ բան են զոհաբերել։ COVID-19 համավարակը կառավարությանն իրավունք չի տալիս հրաժարվել այդ ազատություններից»,- նշվում է դատարանի վճռի մեջ։ Ավելի վաղ պատվաստումից հրաժարվելու համար զինծառայողները ենթարկվում էին մի շարք կարգապահական տույժերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր