00:00:00

ՌԴ Ցամաքային զորքերը 2022 թ. կստանան 400-ից ավելի տանկ, զրահափոխադրիչ և հետեւազորի մարտական մեքենա

21:14, 03 հունվար 2022 Աշխարհ

ՌԴ Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանան 400-ից ավելի տանկեր, զրահափոխադրիչներ եւ հետեւազորի մարտական մեքենաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում: «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանա ավելի քան 400 միավոր զրահատանկային տեխնիկա»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նաև նշել են, որ խոսքը ժամանակակից եւ արդիականացված նմուշների մասին Է, որոնք «իրենց հաջողությամբ են դրսեւորել տարբեր կլիմայական գոտիներում շահագործելիս»: «Ցամաքային զորքերը կստանան Տ-72ԲԶՄ, Տ-80ԲՎՄ, Տ-90Մ ժամանակակից տանկեր, ԲՄՊ-3 հետեւազորի մարտական մեքենաներ, արդիականացված ԲՄՊ-2, ինչպես նաեւ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: 2018 թվականին Յուրի Բորիսովը, լինելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ (ներկայում փոխվարչապետ), հայտարարել Է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր Է տարեկան մոտավորապես 200 տանկ գնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր