00:00:00

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

13:45, 03 հունվար 2022 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Վլադմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը: Անդրադարձ է կատարվել Անդրկովկասում առկա իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր