00:00:00

Անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում սոցապնախարարության դիմաց

17:14, 03 հունվար 2022 Քաղաքականություն

Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց: Կացարանը հունվարի 1-ից փակվել է, և ըստ նոր որոշման՝ բնակիչները պետք է տեղափոխվեն Հաղթանակ թաղամաս, սակայն նրանք հրաժարվում են դուրս գալ Վարդաշենի իրենց կացարանից և տեղափոխվել նոր կացարան: Դեկտեմբերի 31-ին սոցապնախարարը ոստիկանների հետ գնացել է Վարդաշենում գտնվող անօթևանների կացարան և պահանջել, որ շուրջ 93 բնակիչ լքի բնակության այդ վայրը։ Անօթևանները հանդիպում են պահանջում նախարարի և վարչապետի հետ. «Մենք խնդրանքով դիմում ենք վարչապետին և սոցապնախարարին, գոնե 6 ամսով երկարաձգեն պայմանագիրը մեր կազմակերպության հետ: Դրանից հետո ամառ է, մի բան կանենք»,-ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը: Բնակիչները նշում են, որ 1 ամիս առաջ են տեղեկացել որոշման մասին. «Իրենց ոչ մի պայման մեզ պետք չեն, մեզ բավարարում է մեր ունեցած պայմանները, չենք ուզում տեղափոխվել»,-ասաց բնակիչներից մեկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր