00:00:00

Օկուպացված Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

14:53, 03 հունվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի օկուպացրած Քարվաճառի շրջանում ականի վրա ադրբեջանական բանակի զինծառայող է պայթել։
«Ադրբեջանական բանակի զինծառայող Էյնիև Յուսիֆ Սուլեյման օղլուն պայթել է Քարվաճառի շրջանի ուղղությամբ հակահետևակային ականի վրա և վիրավորվել։ Էյնիևին տարհանել են ռազմաբժշկական հաստատություն։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում», - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր