00:00:00

ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. վիրավորների շարքում մեկ հայ կա (լուսանկարներ)

02:28, 03 հունվար 2022 Աշխարհ

ՌԴ Ռյազանի մարզում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 21-ի, այս մասին հայտնել է մարզի պետավտոտեսչությունը Telegram-ի իր ալիքում։ Զոհվել է հինգ մարդ, ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 49 ուղևոր, գրում է kommersant.ru-ն։ Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը պնդում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը եղել է սթափ վիճակում։ Ենթադրվում է, որ նա կորցրել է կառավարումը և բախվել կամրջի հենարանին։ Իսկ Ինտերֆաքսի աղբյուրը հայտնում է, որ վարորդը քնել է ավտոբուսի ղեկին։ Telegram-ի SHOT ալիքը հայտնել է 21 տուժածից 13-ի անունները։ Նրանց շարքում է նաև 60-ամյա Ռոբերտ Թամադյան: Վթարը տեղի է ունեցել Մոսկվա-Աստրախան ճանապարհին՝ Սկոպինյան շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։ Ավտոբուսը շարժվել է մայրուղով դեպի Աստրախան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր