00:00:00

Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների հետ, երբ մոտ մեկ ժամ պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով

15:05, 02 հունվար 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի եւ եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պայթյունների պահին պատերազմով անցած եւ ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ որ մեկին դա հետաքրքի՞ր է։   Ովքե՞ր էին պայթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։ Երկու Հայաստան բախվել էր միմյանց։ Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ Եռաբլուրի միջոցառմանն էր հետեւում, երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին։   Բախում, որը չպետք է լիներ։ Բախում, որը դեռ շարունակվում է։ Մի Հայաստանը երազում է, որ իր զավակները լինեն արժանապատիվ եւ վերադառնան Շուշի ու Հադրութ, իսկ մյուս հատվածը երազում է, որ իր որդիները բենթլի քշեն, բայց արդեն կարեւոր չէ՝ Լոսում, թե Մոսկվայում։ Եվ հենց բենթլիի մասին երազողներն էլ հերթական անգամ սպանելով զոհված տղերքին, նորից վիրավորելով վիրավորվածներին, կտտանքների ենթարկելով նահատակների հարազատներին՝ սալյուտ էին խփում ու բուդ խժռում, եւ խելագարություն՝ խմում զոհված տղերքի կենացը։ Էլ չխմեք։ Տղերքը ձեր կենացների կարիքը չունեն»։      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր