ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ինստագրամի իր էջում անդրադարձել է ԵՄ Խորհրդի՝ Հայաստանի հետ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների հաստատմանը, որոնք նախատեսում են ներմուծման տուրքերի վերացում։ Որոշումը տարածվելու է դեպի Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքների մոտ 80%-ի վրա։
«Այսօր մենք որոշում կայացրինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80%-ի համար՝ ծիրանից ու բալից մինչև լոլիկ և ծաղիկներ։
Մենք ցանկանում ենք հայ ֆերմերներին և արտադրողներին նոր հնարավորություններ տալ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց իր շուկա մուտքը՝ Եվրոպային մերձենալու Հայաստանի ժողովրդավարական որոշումից հետո։
Արտադրանքներից մեկը նաև հայտնի հայկական լավաշ հացն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացաբուլկեղենի խանութ և տեսա, թե ինչպես է այն պատրաստվում։ Այն համեղ է։
Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին։
Ձեր գնումների զամբյուղում փոքր ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին և արտադրողներին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին»,- գրել է նա։