00:00:00

Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները

23:48, 24 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:

Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։

Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ունեն առաջնահերթություն:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր