00:00:00

Նիկոլ Փաշինյանը և Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները

23:20, 24 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թաիլանդի Թագավորության վարչապետ Անութին Չարնվիրակուլի հետ:

 

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավոր ուղղությունները: Կարևորվել է զբոսաշրջության,  իրավական և դիվանագիտական ոլորտներում հարաբերությունների ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում կապերին ու փոխգործակցության խթանմանը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր