00:00:00

Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել՝ սկսած վեց տարեկան երեխաներից

01:14, 02 հունվար 2022 Աշխարհ

Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրերում դիմակ կրելու պահանջը հունվարի 3-ից կտարածվի 6-10 տարեկան երեխաների վրա, ասվում է երկրի օրենսդրության պաշտոնական տեղեկագրում զետեղված որոշման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախկինում այս պահանջը վերաբերում էր միայն 11 տարեկանից բարձր անձանց։ Այն գործում է հասարակական տրանսպորտում, սննդի, սպորտային եւ կրոնական հաստատություններում։ ««11 տարեկանից»-ը փոխարինվել է «վեց տարեկանից»-ով»,- նշված է փաստաթղթում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2021 թվականի հունիսի 1-ի որոշման տեքստում։ Նշվում է, որ այս որոշումը հունվարի 3-ին կհրապարակվի տեղեկագրում, եւ ուժի մեջ կմտնի։ Ֆրանսիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գաբրիել Աթտալի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «կրիտիկական է»։ Առողջապահության նախարար Օլիվյե Վերանն ասել է, որ «օմիկրոն» շտամը շուտով գերակշռող կդառնա Ֆրանսիայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր