00:00:00

Իտալիայում տասնյակ մարդիկ վիրավորվել են ամանորյա հրավառություններից

23:00, 01 հունվար 2022 Աշխարհ

Չնայած զանգվածային տոնակատարությունների արգելքին, որն Ապենիններում գործելու է մինչեւ հունվարի 31-ը՝ կապված COVID-19 համավարակի հետ, շատ իտալացիներ, այնուամենայնիվ, Նոր տարին դիմավորել են ավանդական պիթարդներով եւ հրավառությամբ, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SkyTg24 հեռուստաալիքին։
Տոնական հրավառությունների «էպիկենտրոնը», ինչպես սովորաբար, դարձան Նեապոլը եւ նրա արվարձանները, որտեղ, վերջին տվյալներով, վիրավորվել է ինը մարդ, փոխանցում է news.am-ը:
Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում տուժել է ընդհանուր առմամբ 14 մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը կորցրել է աչքը, մյուսը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Փամփուշտն արձակել էր անհայտ մեկը ամանորյա տոնակատարության ժամանակ։ Տարանտո քաղաքի 40-ամյա բնակիչը կորցրել է աջ ձեռքը անսարք պայթուցիկի պատճառով, իսկ Ասկոլի Պիչենո քաղաքից մի երիտասարդ ծանր վիրավորում է ստացել նման միջադեպի պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր