00:00:00

Ուկրաինան փակել է նավահանգիստները ռուսաստանյան նավերի համար

20:50, 01 հունվար 2022 Աշխարհ

Օրենքը, որն արգելում է ռուսական նավերի մուտքն ուկրաինական ներքին ջրեր, ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 1-ին։ 2020թ. դեկտեմբերի 3-ին Գերագույն ռադայի ընդունած համապատասխան փաստաթուղթը տեղակայվել է խորհրդարանի կայքում։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ «ագրեսոր պետության» դրոշի ներքո նավարկող նավերն այսուհետ չեն կարող գետերի նավահանգիստների միջեւ ուղեւորներ եւ բեռներ տեղափոխել միջազգային նավարկություններով։ Նման միջոց է մտցվել երկրի ներքին ջրերում մերձափնյա բեռնափոխադրումների դեմ։ Բացի այդ,  փաստաթուղթն արգելում է Ուկրաինայի Պետական նավային ռեեստրում գրանցել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող նավերը։ Ուկրաինայում նեքրին նավարկելի ջրեր են համարվում Դնեստր, Դունայ, Դնեպր եւ այլ գետեր։ Ռուս-ուկրաինական հարաբերությունները վատթարացան Դոնբասում զինված հակամարտության պատճառով։ Կիեւը Մոսկվային մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու մեջ, իսկ 2015թ. հունվարին Ռուսաստանը հայտարարեց «ագրեսոր երկիր»։ Արեւմուտքը սատարեց Ուկրաինային եւ պատժամիջոցներ մտցրեց Ռուսաստանի դեմ։ Կրեմլում բազմիցս ընդգծել են, որ երկիրը չի մասնակցում ներուկրաինական հակամարտությանը եւ շահագրգռված է Կիեւի կողմից քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր