00:00:00

Ալիևն ամանորյա իր ուղերձում զերծ չի մնացել հայատյաց հայտարարություններից

05:05, 01 հունվար 2022 Աշխարհ

Հարևանների մասին խոսելիս, բնականաբար, Հայաստանը երբեք չեմ դասել այս կատեգորիայի երկրների շարքին։ Եվ ես այսօր էլ դեռ չեմ դասում: Այս մասին ամանորյա իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մի օր մենք Հայաստանի հետ կունենանք բարիդրացիական հարաբերություններ։ Ընդունելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ Հայաստանը կարող է նաև մեծացնել իր դերը տարածաշրջանային շրջանակներում։ Ամեն դեպքում, նոյեմբերին և դեկտեմբերին Սոչիում և Բրյուսելում կայացած հանդիպումները հուսադրող են, և ես հույս ունեմ, որ 2022 թվականին այս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կարտացոլվեն իրական կյանքում»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը կրկին զերծ չի մնացել Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներից և հայատյաց հայտարարություններից:
«Մենք երբեք չպետք է մոռանանք ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա «օկուպացիայի» ժամանակ կատարված վայրագությունները: Մեր նահատակների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասել է նա և հավելել. «Ադրբեջանի ժողովուրդն աշխարհում արդեն հայտնի է որպես ժողովուրդ-հաղթող, իսկ ադրբեջանական պետությունը՝ որպես երկիր-հաղթող։ Ասեմ նաև, որ այս տարի էլ ավելի է աճել Ադրբեջանի հանդեպ ավանդական աջակցությունն ու հարգանքը, և դրա հիմնական պատճառը ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակն է, պատերազմի ժամանակ պատերազմի բոլոր կանոնների պահպանումը և դրանից հետո արժանի պահվածքը»։
Նա նաև 2022 թվականը հայտարարել է «Շուշիի տարի»: Ալիև նաև հայտարարել է, որ շարունակելու են զարգացնել իրենց «ռազմական հզորությունը»։ «2021 թվականին այս ուղղությամբ նույնպես գործնական քայլեր են ձեռնարկվել, ձեռք են բերվել ու ձեռք են բերվելու նոր զինատեսակներ ու տեխնիկա»,- ընդգծել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր