00:00:00

ԱԳՆ․ Իրանը պատասխանատվության կենթարկի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին

00:07, 31 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Իրանը պատասխանատվության կենթարկի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ Բաղդադի օդանավակայանի մոտ գեներալ Սուլեյմանիի եւ նրա աջակիցների մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, գրում է Mehr-ը։ «Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ նախկին նախագահի անմիջական հրահանգով պետական ​​ահաբեկչության վառ օրինակ է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեղավորներին պատասխանատվության կենթարկի»,-ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանին հերոս էր ահաբեկչության դեմ պայքարում։ Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին եւ Իրաքի բնակչության մոբիլիզացման ստորաբաժանման (PMU) հրամանատարի տեղակալը սպանվել են ԱՄՆ ԶՈւ-ի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքի միջազգային օդանավակայանի մոտ 2020 թվականի հունվարի 3-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր