00:00:00

Նոր տուգանքներ ծխողների համար. Վրաստանում ընդլայնվում է արգելքների ցանկը

20:41, 30 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ տաքսիներում եւ մոտորանավակներում, ինչպես նաև սեփական ավտոմեքենաներում ծխելն արգելելու մասին փոփոխություններ է ընդունել, գրում է «Սպուտնիկ-Գրուզիա»-ն։ Փոփոխություններ են կատարվում «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ Եթե ​​օրինագծերը հաստատվեն բոլոր երեք ընթերցումներով, ապա նորամուծություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից։ Վրաստանում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր տույժերը տաքսու վարորդների նկատմամբ ավտոմեքենա վարելիս ծխելու համար, ինչպես նաեւ` երեխաների հետ ավտոմեքենայում ծխողների համար։ Փոփոխությունների համաձայն՝ տաքսու վարորդները հավասարեցվում են հասարակական տրանսպորտի վարորդներին, իսկ տաքսու ուղեւորները՝ հասարակական տրանսպորտի ուղեւորներին, եւ նրանց համար ծխելու տուգանքը կկազմի 200 լարի։ Երեխաների ներկայությամբ ավտոմեքենայում ծխելու համար սեփական ավտոմեքենաների վարորդներին 50 լարի տուգանք է սպառնում... Բացի այդ, փոփոխությունների ընդունումից հետո 500 լարիով կտուգանվեն այն խանութները, որոնք ծխախոտ եւ ծխախոտային արտադրանք են վաճառում ուսումնական հաստատություններից 50 մետր շառավղով։ Օրենքի կրկնակի խախտման դեպքում տուգանքները կկրկնապատկվեն: Այսպիսով, Վրաստանի իշխանությունները որոշել են խստացնել հակածխախոտային օրենսդրությունը, որն ուժի մեջ է մտել 2017 թվականից: Այսօր Վրաստանում ծխելն արգելված է գրեթե բոլոր հասարակական վայրերում։ Բացառություն են կազմում խաղատները եւ խաղային ավտոմատների որոշ սրահներ, հատուկ սարքավորված վայրեր համալսարանների եւ բժշկական հաստատությունների տարածքներում։ Կարելի է նաեւ, որպեսզի դերասանները ներկայացման ժամանակ ծխեն, եթե դա պահանջում է ռեժիսորի մտահաղացումը: Ավելի վաղ ծխողների թվի նվազեցման նպատակով բարձրացվեցին ծխախոտի գները։ Այդպես, ֆիլտրացված եւ չֆիլտրացված ծխախոտի տուփի ակցիզը դարձել է 1.7 լարի (մոտ 0.5 դոլար)։ Ծխախոտի հարկը կազմում է տուփի գնի 10-ից 30 տոկոսը։ Այսօր Վրաստանում ծխախոտի գները սկսվում են 5.5 լարիից։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին Վրաստանում ծխախոտի մեկ տուփն արժեր 1.5 լարիից սկսած:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր