00:00:00

ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր տարբեր անդամների խոստումներ է տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն, ճնշումներ են եղել․ Վարդենիսի ավագանու անդամ

18:20, 30 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Ամեն մեկի վրա առանձին-առանձին եղել են ճնշումներ, համոզել են, խոստումներ տվել։ Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին խոստումներ է տվել։ Այս մասին Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ավագանու անդամների վրա ճնշումներ եղե՞լ են։ «Ավագանու տարբեր անդամների խոստումներ են տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն»,-նշեց Սաթենիկ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ ընդդիմությունը միասնական է լինելու։ «Նման ճնշումների համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժողովրդավար երկրի քաղաքացի, ամաչում եմ»,-ասաց նա։ Ավելի վաղ ավագանու ՔՊ-ական անդամը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է, նշել էր, թե վաղ է խոսել պարտության կամ հաղթանակի մասին, քանի որ մինչև նիստի կայացումը պարզ չէ՝ ավագանու անդամներից որ մեկն ում կընտրի՝ այդպիսով կասկածի տակ դնելով ավագանու ընդդիմադիր անդամների միասնականությունը։ Հիշեցնենք՝ Վարդենիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է։ Այսօր Ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել ավագանու ընդդիմադիր մեկ այլ անդամի՝ Ահարոն Խաչատրյանին, որը համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն է։ Ավագանու անդրանիկ նիստը տապալվեց, համայնքապետ չընտրվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր