00:00:00

Ադրբեջանն Իրան է արտահանձնում ավելի քան 20 բանտարկյալի

18:45, 30 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Իրան արտահանձնել 21 իրանցի բանտարկյալների, այդ թվում՝ երեք կնոջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին, փոխանցում է Tasnim-ը։ Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանում բանտարկված Իրանի քաղաքացիները մոտ օրերս տուն կուղարկվեն։ Մուսավիի խոսքով՝ արտահանձնման որոշումն Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի՝ Բաքու կատարած «բեղմնավոր այցի» արդյունքն է։ Վերջին տարիներին Իրանը եւ Ադրբեջանը մի քանի անգամ արտահանձնել են մի շարք բանտարկյալների՝ որպես երկու երկրների միջեւ սերտ դիվանագիտական ​​հարաբերությունների վկայություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր