00:00:00

1400 աֆղանստանցի երեխաներ դուրս են բերվել պատերազմից ծվատված երկրից եւ ուղարկվել ԱՄՆ առանց ծնողների

01:12, 30 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Օգոստոսից ի վեր 1400 աֆղանստանցի երեխաներ դուրս են բերվել պատերազմից ծվատված երկրից եւ ուղարկվել ԱՄՆ առանց ծնողների, հաղորդում է CNN-ը։ Առողջապահության եւ ախստականների վերաբնակեցման վարչակազմի տվյալներով՝ 1450 երեխա բերվել է Միացյալ Նահանգներ՝ առանց ծնողի կամ խնամակալի։ Շատերին հանձնել են ընտանիքի անդամները, որոնց հետ ճանապարհորդել են, կամ հարազատներն արդեն Միացյալ Նահանգներում են եղել: Այնուամենայնիվ, մոտ 250 մարդ դեռ գտնվում է կառավարության խնամակալության ներքո, եւ նրանցից շատերն Ամերիկայում ընտանիք չունեն: Անհասկանալի է, թե 1450 երեխաներից քանիսն են վերամիավորվել իրենց ծնողների հետ: Որոշ երեխաների եւ անչափահասների հաջողվել է կապի մեջ մնալ Աֆղանստանում իրենց ընտանիքների հետ Whatsapp-ի միջոցով, սակայն շատերը մնում են անորոշության մեջ, հայտնում է CNN-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր