00:00:00

Սահակաշվիլին ապաքինվել է և պետք է վերադառնա բանտ. Վրաստանի արդարադատության նախարար

20:46, 28 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը: Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 19-ին Գորիի զինվորական հոսպիտալ Էր տեղափոխվել 50-օրյա հացադուլից հետո վերականողական բուժընթաց անցնելու համար: Նրա փաստաբանները, բուժող բժիշկը եւ հարազատները գտնում Էին, որ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում նրան հարկ եղած բուժօգնություն չի ցուցաբերվել: Ինչպես ընդգծել Է արդարադատության նախարարը, Սահակաշվիլին պաշտոնապես դուրս Է գրվել Գորիի զինվորական հոսպիտալից եւ Հատուկ ուղղիչ ծառայությունը պարտավոր Է եղել դատապարտյալին վերադարձնել բանտ: Սակայն նա չի ենթարկվել ուղղիչ հաստատության աշխատակիցների պահանջին, դիմադրություն Է ցուցաբերել, ինչի կապակցությամբ բարձրացել Է նրա զարկերակային ճնշումը: Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայությունը դեկտեմբերի 27-ին որոշում Է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտ՝ դա բացատրելով նրանով, որ դատապարտյալի բուժումն ավարտվել Է: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին հաղորդել են, որ պլանավորված Է նրան բանտ տեղափոխել, նրա առողջական վիճակը վատթարացել Է: Գորիի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախկին նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան որակել Է «Սահակաշվիլիին առեւանգելու հերթական փորձ»: Նրա խոսքով՝ զինվորական հոսպիտալը ոչնչով չի տարբերվում Գլդանի բանտային հիվանդանոցից: Դրանից հետո արդարադատության նախարարությունը որոշել Է Սահակաշվիլիին եւս որոշ ժամանակով թողնել հոսպիտալում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր