00:00:00

Կոլորադոյի նահանգում հրաձգության ժամանակ հինգ մարդ զոհվել է

18:00, 28 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Երկուշաբթի առնվազն հինգ մարդ է զոհվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադոյի նահանգ) հրաձգության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքի տեղի մասնաճյուղը՝ հղում կատարելով ոստիկանությանը։ Դենվերի ոստիկանապետ Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ դարձել է քաղաքի տարբեր մասերում հրաձգության զոհ, եւս երկու հոգի վիրավորվել է։ Հրաձգության հետեւանքով երկու մարդ է սպանվել նաեւ Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ, երեկոյան, անհայտ մեկը հրազենից կրակել է ոստիկանի վրա՝ վիրավորելով նրան։ Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր դրվագները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել է Լեյքվուդում ոստիկանության հետ բախման հետեւանքով եւ ներառվել է սպանվածների ընդհանուր թվի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր