00:00:00

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կողմ են հանդես գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի

16:49, 28 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ է ստեղծել տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունեցել իմ միջնորդությամբ: Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը մեզ համար բարեկամ և հարևան երկու երկրի միջև»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին: Անդրադառնալով Թուրքիային՝ Ղարիբաշվիլին հայտարարել է հետևյալը. «Անկասկած, Թուրքիան շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում: Մենք բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր