00:00:00

Թուրքական քաղաքի քաղաքապետը քրեական գործ է հարուցել սոցցանցերի 2000 օգտատերերի դեմ «վիրավորանքի» համար

13:58, 28 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բոլու քաղաքի քաղաքապետը, ով մեղադրվում է ռասիզմի մեջ՝ իր հակամիգրացիոն քաղաքականության պատճառով, քրեական գործ է հարուցել սոցցանցերի 2000 օգտատերերի դեմ, հայտնել է Duvar-ը։ Թանջու Օզջանը մեղադրում է օգտատերերին սոցիալական ցանցերի գրառումներում իրեն վիրավորելու մեջ։ Օզջանը տարեսկզբին հայտնվել էր թերթերում այն բանից հետո, երբ մի շարք խտրական կանոններ էր սահմանել միգրանտների նկատմամբ՝ ներառյալ չափազանց բարձր կոմունալ վճարումները, ինչը ռասիստական քայլ է համարվել: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից (CHP) քաղաքապետը առաջարկել է նաեւ տասնապատիկ բարձրացնել օտարերկրացիների համար ամուսնությունների գրանցման վճարները։ Նա նաեւ պաշտոնապես հայտարարել է, որ «աֆղանները դարերով հետ են մնում թուրքերից»։ Միաժամանակ Օզջանն ասել է, որ սոցցանցերում իր մասին արված որոշ հայտարարություններ «նվաստացուցիչ են ու վիրավորում են իր պատիվը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր