00:00:00

ՌԴ-ն չի բացառում, որ Արեւմուտքը ցանկանում է «փոքր պատերազմ» կազմակերպել Ուկրաինայում եւ մեղադրել Մոսկվային

18:29, 27 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսական կողմը չի բացառում, որ Արեւմուտքը ցանկանում է «փոքր պատերազմ» կազմակերպել Ուկրաինայում եւ դրանում մեղադրել Մոսկվային՝ համապատասխան պատրվակով պատժամիջոցներ կիրառելու եւ ՌԴ մրցակցային հնարավորությունները ճնշելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Չեմ բացառում, որ միլիտարիստական ​​տրամադրություններ բորբոքելու նման ցանկություն [Ուկրաինայում] կա` «փոքրիկ պատերազմ» կազմակերպել, այնուհետեւ մեզ մեղադրել, նոր պատժամիջոցներ կիրառել՝ մեր մրցակցային հնարավորությունները ճնշելու համար», - ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։ Այս առնչությամբ նախարարը նաեւ ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Արեւմուտքում տարածված դիրքորոշման վրա, ըստ որի՝ այժմ պահանջվում է սահմանափակումներ մտցնել, բայց` վերացնել, եթե Ուկրաինայի հետ իրական առճակատում տեղի չունենա։ «Պարզ է, որ դրանք երբեք չեն վերացվի»,- ամփոփել է Լավրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր