00:00:00

Էրդողանի խոսնակը պնդում է, թե Թուրքիայի և Հայաստանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին. Կողմերը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու համար

18:29, 27 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի և Հայաստանի միջև հակամարտությունը մոտենում է ավարտին։ Կողմերը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը՝ Չիկագոյում թուրքական հյուպատոսությունում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը, կարծես, անհանգստացած է ԱՄՆ-ում հայ համայնքի հակաթուրքական տրամադրություններից։ Ըստ Քալինի՝ հայկական լոբբին հակաթուրքական տրամադրությունները դարձրել է իր ինքնության մի մասը։ «Կովկասում այժմ իրականացվում է բոլորովին այլ գործընթաց, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր ողջ էներգիան և փաստարկները ՝ փլուզման եզրին են։ Այլ կերպ ասած ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի «ազատագրմամբ», անկախություն ձեռք բերելով և այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ Ադրբեջանի կազմում, պատմության մեջ նոր էջ է բացվել»։ Նրա խոսքով, այդ առումով ոչ ոք այլ ակնկալիքներ չունի։ Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից հետո առավել օգուտ կստանա Հայաստանը: «Դեպի ծով ելք չունեցող երկրին, տնտեսապես թույլ, Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրին՝ Հայաստանին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կբերի մեծ ներդրում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով», - հավելել է Քալինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր