00:00:00

Հորդանան գետի Արեւմտյան ափին գնդակոծվել է իսրայելական զինվորական պահակետ

17:13, 26 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Անհայտ անձինք գնդակոծել են Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական զինվորական պահակետը, հայտարարել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Վերջերս փորձ է արվել գնդակոծել Հուդայի եւ Սամարիայի (Հորդանան գետի Արեւմտյան ափ) զինվորական պահակետը Նաբլուսի շրջանում (Շհեմ)։ Հրաձգությունն իրականացվել է մեքենայից, որն ընթանում էր Նաբլուսից»,- ասվում է հաղորդագրությունում։ Վիրավորների մասին տեղեկություն չի ստացվել, նշում է բանակի մամուլի ծառայությունը։ Այս շրջանում հայտնաբերվել են տասնյակ կրակված փամփուշտներ, ՑԱԽԱԼ-ի զինվորականները շարունակում են կասկածյալների որոնումները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր