00:00:00

«Երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք». 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը որդի է ունեցել

03:19, 26 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

41-ամյա Օվսաննայի կյանքը փշրվել էր որդու`Հենրիկ Աասատուրյանի զոհվելուց հետո: 44-օրյա պատերազմի մասնակից որդին զոհվել էր հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից: Հներիկին ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր: «Ինքը երբեք բանակից  դժգոհություն չի ունեցել: Մարտունի  2-ում էր ծառայում, մեզ չէր ասում, որ մարտական գործողությունների է  մասնակցել: Հետո իմացանք,որ մոտ մեկ ամիս մասնակցել է մարտական գործողություններին, զոհվել է հոկտեմբերի 23-ին` ԱԹՍ-ի հարվածից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Օվսաննան: Ավագ որդու զոհվելուց  հետո Օվսանան իր մեջ ուժ է գտել եւ նորից է որդի ունեցել, անունն այս անգամ Հենրի է կնքել. ասում է, որ փոքրիկն օգնում է, որպեսզի չխելագարվեն: «Մի փոքր լուսավորություն տվեց այս երեխան մեր կյանքին, մեր կյանքը փշրվել էր, փշուր-փշուր էր եղել: Ծնողն առահասարակ սփոփանք չի գտնում երեխայի կորստից հետո, բայց այս երեխայի ծննդով փորձում ենք ապրել, որ չխելագարվենք»,-ասաց նա: Տիկին Օվսանան ասում է, որ եթե առողջական վիճակը թույլ տա, նորից կցանկանա մայրանալ, որ երեխան իրեն հասակակից քույր կամ եղբայր ունենա: Բացի փոքրիկ Հենրիից, Օվսաննան նաեւ 20-ամյա դուստր ունի: Նշենք, որ զոհված տղան ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր