00:00:00

Իսկ հիշու՞մ եք, որ զվարճանում էիք, երբ իբր ընտանիքով մի սովորական մեքենայի ղեկին փախնում էին կառավարական ամառանոցից... Մխիթարյան

16:34, 25 դեկտեմբեր 2021 Բլոգ

Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է․ «Իսկ հիշու՞մ եք, որ դուք ծափահարում էիք, երբ նա հեծանիվով գործի էր գնում...   Իսկ հիշու՞մ եք, որ զվարճանում էիք, երբ իբր ընտանիքով մի սովորական մեքենայի ղեկին փախնում էին կառավարական ամառանոցից...   Իսկ հիշու՞մ եք, որ ճանապահին կանգնում ու եգիպտացորեն էին ուտում...   Իսկ հիշու՞մ եք, որ պարում էր 2 բաժակ խմելուց հետո...   Իսկ հիշու՞մ եք, որ իրենց անձնական բնակարանը իբր տվել էին անօթևան մի ընտանիքի...   Իսկ հիշու՞մ եք, որ «Գյումրիում էլ տնակներ չկան»-ը...   Իսկ հիշու՞մ եք, որ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը...   Իսկ հիշու՞մ եք, որ «Բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է»-ն...   Իսկ հիշու՞մ եք, որ «գերիները մեր եղբայրներն են և մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար»-ը...   Իսկ հիշու՞մ եք...   Հայաստանի բախտը կախված է մի աշխատող «տռամբիլյոռից», որը փոխելու համար ոչ «խադավիկներն» ունակ, ոչ «զապ.չաստերն» են որակով:   Գրոտեսկը հավերժ է, եթե չկա պայքար: Իսկ պայքար ՉԿԱ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր