00:00:00

«Ռուսաստանն ունի ինքնապաշտպանության իրավունք». Շոյգուի հայտարարությունն՝ ուղղված Ֆինլանդիային և Բալթյան երկրներին

21:11, 16 ապրիլ 2026 Քաղաքականություն

Ֆինլանդիայի և Բալթյան երկրների օդային տարածքն օգտագործելով՝ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքին, այդպիսի դեպքերը հաճախացել են, այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նա հայտարարել է՝ Ռուսաստանը նման դեպքերում, եթե օտարերկրյա պետությունները իրենց օդային տարածքը տրամադրում են անօդաչու թռչող սարքերի հարվածների համար, ինքնապաշտպանության լիարժեք իրավունք ունի։

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի մեջ է մտնում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը վերաբերում է զինված հարձակման դեպքում պետությունների ինքնապաշտպանության անժխտելի իրավունքին»,- հայտարարել է Շոյգուն։

Նա հավելել է՝ եթե Ֆինլանդիան ու Բալթյան երկրները գիտակցորեն են տրամադրում իրենց օդային տարածքը, ապա դառնում են «Ռուսաստանի դեմ ագրեսիայի բացահայտ մասնակից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր