00:00:00

Անցած տարի այս օրը լուրը եկավ, որ Տիկոյիս գտել են. պապաս եկավ ասաց՝ գտել ենք Տիկոյին , ես էլ ուրախացա ասացի -բա ուրա պապ Տիկոն

04:10, 24 դեկտեմբեր 2021 Բլոգ

Էլեն Սարգսյանը գրում է. Անցած տարի այս օրը աշխարհը փուլ եկավ մեր գլխին։ Լուրը եկավ, որ Տիկոյիս գտել են , բայց… Դեկտեմբերի 20-ին վեց ողջ տղաների հետ հադրութից գտան նաև Տիկոիս , զե նքը կողքին հերշտակին։ Հիշում եմ ամսի 20-ը , պապաս եկավ ասեց գտել ենք Տիկոյին , ես էլ ուրախացա ասեցի -բա ուրա պապ Տիկոն ։ Ու լսեցի այս պատասխանը -գտել են բայց…. հաստատ չի ,որ Տիկոն վաղը 12 առավոտը պատասխանը կգա« բայց հաստատ գիտեին, որ Տիկոս է» Ինձ հանգստացնելու համար էտպես ասեցին։ Ամբողջ Էրեբունի համայքը և համացանցը ողողված էր Տիկոյիս նկարներով ու ցավակցական խոսքերով, բայց մեր ընտանիքից ոչ ոք չի նկատել , տեսել։ Ամբողջ գիշեր աղոթել եմ ծնկած , ու մի խոսք էի կրկնում գտած զիվորը ՏԻԿՈՍ ՉԼԻՆԻ Առավոտյան պապաս եկավ ու ասեց -Էլեն երեկ ինչ ասում էի ճիշտ էր։ Էլ չեմ հիշում ինչ կատարվեց ինձ հետ ։ Ու ամենա դաժան տեսարանը սև լենտ «ՏԻԿՈ 19» ։ Տիկոյիս ընկերները բարձր ձայնով լացը։ Դե արդեն պատկերացրեցիք այս զարհուրելի տեսարանը։ Ամեն վայրկյան սպասում էի ,որ Տիկոս դռնից ներս է մտնելու իրա անուշ ժպիտով ու ասեր -ես ինչ եք անում , ես ողջ եմ Ձեր ցավը տանեմ ։ Ու ես դեռ սպասում եմ այդ օրվան ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր