00:00:00

Բողոքի ակցիա Փարաքարում՝ երկու համայնքապետի երդմնակալությանն ընդառաջ (ուղիղ)

14:08, 23 դեկտեմբեր 2021 Տեսանյութեր

Փարաքար համայնքում իրավիճակը կրկին լարված է. այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։ Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։  Փարաքար համայնքում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, անցկացվեց նորընտիր ավագանու առաջին նիստը։ Սակայն նիստի արդյունքները դեռեւս չեն պարզել համայնքապետի անունը։ Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն ընտրվել է 10 ձայնով, ինչն ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման,  օրենքը թույլատրում է  40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։ Իսկ արդեն Դավիթ Մանուկյանը ընտրվել է 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է: https://www.youtube.com/watch?v=gcMytYRoHJk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր