00:00:00

Գառնիկ Իսագուլյանի դատը հետաձգվեց․ դատական նիստը կկայանա վաղը՝ 10։00-ին

02:58, 22 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի դատը։ Ավելի ճիշտ՝ դատարանի շենքի հոսանքազրկման պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի խոսքով դատական նիստը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 10։00-ին։ Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր