00:00:00

ԱԱԾ-ն առգրավել է հուղարկավորությունների գրանցամատյանը. գերեզմանատան հսկիչն ու տնօրենը կալանավորված են

01:33, 21 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Armlur.am-ը գրում է․ Հոկտեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում պարզել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.420.000 ՀՀ դրամ կաշառք: Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ  ArmLur.am-ի կայքում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր