Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ժիրայր Խառտյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ է նշանակվել Ռոբերտ Բազիկյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: