00:00:00

Բողոքի ակցիա ԲԴԽ–ի դիմաց՝ ընդդեմ վերջին կալանավորումների. ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել (ուղիղ)

17:28, 17 դեկտեմբեր 2021 Տեսանյութեր

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում «քաղաքական բռնաճնշումների» դեմ: Այս պահին ԲԴԽ շենքի մոտ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել: Հիշեցնենք, որ որոշ համայնքներում, որտեղ ՔՊ-ն 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել եւ հնարավոր է համայնքապետ ընտրվի այլ ուժի ներկայացուցիչ, մյուս թեկնածուների նկատմամբ իշխանությունը տարբեր տեսակի ճնշումներ է բանեցնում՝ սկսած ինքնաբացարկ հայտնելու պահանջից վերջացրած կալանավորումներով: Վերջին դեպքը երեկ էր, երբ դատարանը կալանավորեց Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Վերջինիս պաշտպանները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է: Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Վարդենիսում, երբ ՏԻՄ ընտրություններից մի քանի օր անց «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Հարությունյանը կալանավորվեց, իսկ մյուս դաշինքի թեկնածուի կնոջ նկատմամբ մեղադրանք առաջադրվեց: Ակցիայի մասնակիցները նախապես հայտարարել են, որ ԲԴԽ-ի մոտից երթով շարժվելու են դեպի դատախազություն:   https://www.youtube.com/watch?v=QSD9ZwK3c1w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր