00:00:00

ՔՊ֊ի գրասենյակի մոտից բերման ենթարկեցին Պապիկյանին վիրավորող քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

00:25, 17 դեկտեմբեր 2021 Տեսանյութեր

https://www.youtube.com/watch?v=8chLkqkG6HQ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Փաշինյանը մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու վերաբերյալ։ Մինչ Փաշինյանի՝ շենքից հեռանալը միջադեպ տեղի ունեցավ․ մի քաղաքացի փորձեց նրան մոտենալ՝ վանկարկելով․ «Սուրեն Պապիկյանին ռադ արեք, Փաշինյան»։ Քաղաքացուն բերման ենթարկեցին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու անդամների հետ քննարկում էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, գործընթացի համար ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները անհարժեշտ ստորագրությունները հավաքել են, նախնական տվյալներով 40-ից ավել ստորագրություններ կան, խմբակցությունից մի քանի անդամներ ստորագրահավաքին չեն միացել։ Կան նաև տեղեկություններ, որ ԲՀԿ խմբակցությունից ևս ստորագրահավաքին միացածներ կան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր