00:00:00

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

22:34, 15 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ այն քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր