00:00:00

Մանրամասներ․ ինչու էր Վանեցյանը հրավիրվել ԱԱԾ․ Հրապարակ

19:59, 15 դեկտեմբեր 2021 Քաղաքականություն

ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության: Թվում էր, ԱԱԾ-ն վերսկսել է Նիկոլ Փաշինյանի մահափորձի նախապատրաստման համար հարուցված գործը, որով կալանավորված է Աշոտ Մինասյանը: Կամ սկսել են քննել ԱԺ-ում ծեծկռտուքի քննությունը, կամ էլ հավանաբար մեկ տարի առաջ հրավիրված հանրահավաքների և սահմանադրական հեղաշրջման փորձի կեղծ վարույթներն են վերսկսել: Պարզվեց՝ ոչ: Հարցաքննության են հրավիրել ոչ քաղաքական մի գործով, որպես ԱԱԾ նախկին տնօրեն: Վանեցյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, ստորագրել նախաքննական գաղտնիք չբացահայտելու մասով և հեռացել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր